Ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանն այս անգամ` արդարացնելով ադրբեջանական առաջխաղացումը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը լրագրող, հրապարակախոս Արմեն Հակոբյանն է։

Այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն անդրադառնալով Արցախի ու Հայաստանի սահմանին՝ Կոռնիձոր-Տեղ ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման թեմային, սկսեց արդարացնել ադրբեջանցիներին, թե քարտեզների տարընթերցումների հետևանքով են նրանք մտել ՀՀ տարածք ու դիրքավորվել։ Հիմա իբրև աշխատանքներ են տարվում քարտեզները ճշգրտելու համար, և իբրև թե այդ առումով որոշակի բարելավումներ են եղել։ Արմեն Հակոբյանը, խոսելով վարչապետի պարզաբանման շեշտադրումներից, ասաց՝ քանի որ այս իշխանությունները ստանձնել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում առանցքային դեր խաղալու պարտավորությունը, այլ կերպ ասած՝ «վիզ են դրել» դա անել, իսկ Թուրքիան էլ Հայաստանի առաջ պահանջ է դրել կատարել Ադրբեջանի  պահանջները, Ալիևի այդ պահանջները ավելանում ու ահագնանում են։ Եվ այս առաջխաղացումը հենց այդ համատեքստում է պետք դիտարկել։

«Որևէ իշխանության առաջնային խնդիրը իր ղեկավարած պետության տարածքային ամբողջականությունը պահելն ու իր բնակչության առնվազն ֆիզկական անվտանգությունն ապահովելն է։ Այս իշխանությունն իր այդ գործառույթը տապալել է և շարունակում է տապալել։ Դրա փոխարեն` այս իշխանություններն զբաղված են թշնամու գոծողությունները արդարացնելով։ Հարց՝ մեզ պե՞տք է այդպիսի իշխանություն»։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ նախագահի վարքագծին։ Ըստ նրա՝ քաղաքացու կարծիքի, գնահատականի համար թիկնապահներով նրա վրա հարձակվելու փոխարեն՝ լավ կլիներ մտածեն, թե ինչու են իրենց դավաճան անվանում։ Քաղաքացին չի հարվածել նրան, ֆիզիկական բռնություն չի գործադրել, սեռական բնույթի վիրավորական արտահայտություն չի արել, տվել է բնորոշում։ Ու ԱԺ նախագահը թիկնապահների միջոցով հարձակվել է նրա վրա, հակահիգիենիկ գործություն իրականացրել, անշնորհք վարքագիծ դրսևորոել։ Որևէ նորմալ երկրում եթե պետության երկրորդ դեմքը նման բան անի, նրան կհեռացնեն պաշտոնից։  Իսկ մինչև այդ էլ նրա նկատմամբ պետք է գործ հարուցեն՝ խուլիգանության համար։ Եթե որևէ այլ մեկն աներ նման բան, նրան անպայման պատասխանավության կենթարկեին։ Օրենքը բոլորի համար պետք է կիրառվի։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում