Հայաստանում ՀՌՕ բանակային ավիացիայի օդաչուները հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) բանակային ավիացիայի օդաչուներն ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վերահսկողական ստուգման շրջանակներում ուղղաթիռների անձնակազմերը լեռնային տեղանքում «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու խնդիր են ստացել:

Ճակատային ավիացիոն նշանառուներից կոորդինատները ստանալուց հետո օդաչուներն ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել, ռազմական տեխնիկա հայտնաբերելիս չկառավարվող հրթիռներ են արձակել և ավիացիոն թնդանոթից կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ հազարից մինչև երեք հազար մետր հեռավորության վրա։

ՀՌՕ-ի անձնակազմերը խոցել են պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցին, զրահատանկային շարասյանը և հատուկ տեխնիկայի շարասյանը նմանակող թիրախները:

Ուսումնամարտական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին՝ գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ:

Թռիչքի առաջադրանքներն իրականացվել են տարբեր կազմերով՝ անձնակազմերի ներդաշնակությունը մարզելու նպատակով։

Վերահսկողական ստուգման պարապմունքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 130 զինծառայողներ, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ: