Այդ պահից ես անպատիվ կհամարեի խորհրդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում

Եթե ՀՀ-ում հավատարմագրված որևէ երկրի դեսպան, այսօրվա դեպքից հետո, հանդիպում խնդրի ԱԺ Նախագահ ալենի մոտ (հատկապես` քաղաքավարական հանդիպում), ուրեմն վերջինս իրավունք ունի անհարգալից վերաբերվել այդ դեսպանին:

Եթե ես դեսպան լինեի որևէ երկրում և այդ երկրի խորհրդարանի ղեկավարը փողոցում թքեր իր երկրի քաղաքացու, կամ իր հայրենակցի վրա (անկախ հանգամանքներից), այդ պահից անպատիվ կհամարեի խորհրդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից