Խաղաղապահները հրադադարի խախտման երկու դեպք են արձանագրել ԼՂ Մարտունու շրջանում․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում են արձանագրել, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Տուժածներ չկան։ Իրավիճակով պայմանավորված՝ հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։