Շրջափակումը մի օր կավարտվի, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահի կոչը

«Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»: Մարտի 30-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է.

«Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով:

Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:

Հայրենակիցնե´ր

Շրջափակումը մի օր կավարտվի:

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը:

Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»: