Բաքվում մահափորձ են կատարել ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ

«Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ այսօր պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա կրակ են բացել հենց նրա տան դիմաց: Նա երկու հրազենային վնասվածք է ստացել»։ Գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը։

Այս պատգամավորը աչքի էր ընկնում իր հայատյաց ելույթներով։

Պատգամավորը ոտքի և ուսի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: