Պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք․ Ոսկանյան
Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ Հայաստանի ոչ մի բռնազավթված տարածքից հետ չի քաշվելու։
Եթե մեզանում դեռ կան պատրանքներ առ այն, թե «միջազգային հանրությունը», «քաղաքակիթ մարդկությունը» և այլ «սպիտակ մարդիկ», իբր, կստիպեն նրան դա անել, ապա միայն հիշեցնեմ, որ նույն այդ «բազմությունը» 30 տարի շարունակ չկարողացավ մեզ ստիպել վարվել նման կերպ։
Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից