Սպիտակ տանը նյարդայնացրել է Սի Ծինփինի մերժումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հեռախոսազրույցներ դեռևս նախատեսված չեն, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Զանգի ամսաթիվ դեռ չկա»,- ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Բայդենի և Սիի հնարավոր զրույցի մասին հարցին։

Քիրբին նաև ընդգծել է, որ Բայդենը շահագրգռված է Վաշինգտոնի և Պեկինի միջև «հաղորդակցության բաց գծերի պահպանմամբ» և նպատակ ունի զրույց ունենալ Չինաստանի առաջնորդի հետ:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը լրագրողներին ասել էր, որ պետությունների ղեկավարների բանակցությունները տեղի կունենան երբ հարմար լինի, սակայն առայժմ Սին շարունակում է զբաղված մնալ։

Սի Ծինփինը մարտի 20-22-ը պետական ​​այցով եղել է Ռուսաստանում։ Ուղևորությունը քաղաքական գործչի առաջին այցն էր՝ բարձր ղեկավար պաշտոնում վերընտրվելուց հետո։