Վիգեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը չի փոխվել

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը:

«Վ. Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ»,-հավելել է նա:

Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ բավարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: