Կոնիչի ուա, պարոն Բեգոյան․ Տիգրան Ավինյանին սակուրաները ճապոներեն են ներշնչում

Կոնիչի ուա, պարոն Բեգոյան, ինչպե՞ս եք: Երևանի քաղաքապետարանում այսօր՝ մարտի 27-ին մեկնարկած գործակարգավարական նիստում ճապոներեն ողջունեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, որը վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Կասկադի տարածքի թեղիներն ու հացենիները կտրելու և դրանց փոխարեն ճապոնական սակուրաներ տնկելու ժամանակ։

Տիգրան Ավինյանը Բեգոյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ փուլում է ծառերի փոխարինման ծրագիրը։