Մահացել է Նարինե Հովհաննիսյանը

Մահացել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրել է.

Կրթություն բառը ինձ մոտ միշտ ասոցացվել է Նարինե Հովհաննիսյանի հետ: Աշխատանքային շփումների ժամանակ հասկացա, որ բարություն ու պատրաստակամություն բառերը ևս….Աստված հոգիդ լույս դարձնի, սիրելի Նարինե…»։

Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2005-2017 թվականներին։