Հույս ունեմ՝ Արցախի ՊԲ-ը պարզաբանումներ կտա Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության վերաբերյալ

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ «…ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացվել են տեղական վերահսկողության անհրաժեշտ միջոցառումներ՝ Լաչինի ճանապարհից հյուսիս ընկած գրունտային ճանապարհների օգտագործումը հակաիրավական գործողությունների համար թույլ չտալու..»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Որքան հասկանում եմ, խոսքը Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է։

Հույս ունեմ՝ ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանումներ կտա այս հայտարարության վերաբերյալ»,- նշել է ադրբեջանագետը։