Համեմատել Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» այսօրվա սպասվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի շուրջ ծավալվող իրադրության հետ առնվազն անլուրջ է

Ընդանրապես համեմատել Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» այսօրվա սպասվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի շուրջ ծավալվող իրադրության հետ առնվազն անլուրջ է:

Այն ժամանակ ադրբեջանցիները շատ հեռու էին և Կապանից և Ջերմուկից,այն ժամանակ կար ազատ Արցախ,այն ժամանակ Շուշին ու Հադրութը մերն էին,այն ժամանակ Հայաստանը լրիվ ուրիշ պետություն էր:

Իսկ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո չմոռանանք,որ նույն միջազգային հանրությունը,որն այսօր աչք է փակում մեր խնդիրների վրա չէր թողնում Թուրքիան հանդիսանար որպես կողմ Արցախի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում:

 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից