Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը՝ Բելգիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործողության 2-ամյակի միջոցառմանը:

«Շնորհակալություն դեսպան Աննա Աղաջանյանին՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ տոնակատարությունը հյուրընկալելու համար: ԵՄ-ը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։