Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան․ սխեմատիկ ներկայացնեմ․ Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանն առնվազն քաղաքական իմաստով դավաճան է, իսկ իրավական հիմքերը կպարզի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հետաքննչական լիազոր մարմինը:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ սխեմատիկ ներկայացնելով․

«Սխեմատիկ ներկայացնեմ:

Նա դավաճան է, որովհետև՝

  1. Թուլացնելով բանակը, քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը, ջլատելով հասարակությունը՝ նպաստեց Ադրբեջանի հանդուգն ագրեսիային եւ պատերազմ բերեց Հայաստան և Արցախ:
  2. Հենց այսպիսի արյունալի, դաժան պատերազմ բերեց և այսպիսի տևողությամբ:
  3. Մերժեց պատերազմը ժամանակին կանգնեցնելու միջազգային միջնորդների, մասնավորապես ՝ ՌԴ նախագահի շատ հստակ առաջարկը:
  4. Պատերազմի արդյունքում հրաժարվեց ժողովրդին ասել ճշմարտությունը և խաբում էր 44 օր:
  5. Ժողովրդի կամքից անկախ, գաղտագողի ստորագրեց կապիտուլացիոն խայտառակ հայտարարություն:
  6. Անգամ այդ հայտարարությունից հետո չապահովեց գոնե այդ հայտարարության ի կատար ածումը:
  7. Այսօր ևս փորձում է հայ ժողովրդին «համակերպեցնել», հաշտեցնել այս պարտության հետ և ասել, որ հայ ժողովրդի բնական դիրքն այս բարձրավանդակի վրա չորեքթաթն է:

Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար նվազագույն քաղաքական խիզախություն և ազնվություն, նա նոյեմբերի 10-ին պետք է արթնանար առնվազն ոչ վարչապետի պաշտոնում եւ այլևս երբեք չհավակներ այդ պատասխանատվությանը։

Իսկ եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք նա պետք է ընդհանրապես արթնանար…»։