ԱՄՆ պետդեպի՝ 2022 թ. զեկույցում Հայաստանում վերհանված խնդիրները

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

2022թ. Հայաստանում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների մասին զեկույցն արձանագրում է նաև հետևյալ խնդիրները.

  • իրավապահ համակարգի կողմից խոշտանգումներ,
  • կամայական ձերբակալություններ կամ կալանավորումներ,
  • դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ,
  • մարդկանց անձնական կյանքին կամայական կամ ապօրինի միջամտություններ,
  • խոսքի ազատության սահմանափակումներ, ինչպես նաև հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիք,
  • բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի և իրավապահների կողմից այդ դեպքերի հետ կապված ոչ պատշաճ հետաքննություն,
  • բանակում զոհերի դեպքերի շուրջ կառավարության թափանցիկության բացակայություն և հանրային անվստահություն,
  • համակարգային կոռուպցիայի առկայություն տարբեր ոլորտներում (շինարարություն, հանքարդյունաբերություն, պետկառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ և այլն),
  • պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեություն:

ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում: Սակայն կարծում եմ՝ սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից: