ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այսօր նամակ-գրությամբ դիմել է ԱԺ  ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Aravot.am-ի տեղեկություններով, շարժման ներկայացուցիչները խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել են՝ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի, 145 հոդվածի 5․1 կետի համաձայն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։

«Եթե քննարկվում են այլ թեկնածուներ, խնդրում ենք հաշվի առնել նաև մեր առաջարկությունը»,- ասված է նամակում: