Նիկոլը գալարվեց, պտտվեց, փորձեց «ուխոդներ» անել, լկստվեց ու մեկ է` մնաց Սերժի ասածների տակը (տեսանյութ)
Նիկոլը գալարվեց, պտտվեց, փորձեց «ուխոդներ» անել, լկստվեց ու մեկ է` մնաց Սերժի ասածների տակը:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա կատաստրոֆիկ ասուլիսն ուներ 3 հիմնական պատճառ.
- Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար հերթական «ցեխի վաննան» էր պատրաստել, ցանկանալով համոզել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու:
- Նիկոլը չի հոգնում պատերազմից հետո հատկապես՝ ստեր շաղ տալուց:
Նա ինչպես կորոնավիրուս՝ իր ստերում փորձում է պարբերաբար մուտացիաների վերածվել և տարածել դրանք, սակայն մենք հերձելու ենք ցանկացած սուտ:
- Սերժ Սարգսյանի վերջին հարցուպատասխանը՝ Արցախյան բանակցությունների վերաբերյալ իր ելույթների ժողովածուի շնորհանդեսին:
2.5 տարի չեմ կարողանում համակերպվել այս իրավիճակին, այս «չոռին», որ չոքեց մեր դռանը. իմ սիրտը ցավում է:
Չի՛ կարող չցավել հայրենիքի կորուստը, չի՛ կարող չցավել լուսավոր երեխեքի կորուստը:
Մի քանի ժամով ցավը սպանելու համար ես հայհոյում եմ. այդ հայհոյանքն ինձ համար անալգին է, ցավազրկող է:
Նիկոլն ասում է՝ անորոշությունների և լարվածությունների արտաքին աշխարհ է:
Ապե՛ր, եթե անորոշություն է, լարվածություն է, ու՞ր ես շտապում Արցախի հարցը լուծել, ի՞նչ «որոշակիություն» ես ուզում մտցնել:
Կառավարության ծրագիրը կարդացող «դժբախտ» մարդիկ հասկանում են, որ այդ ծրագիրը մի այլ բանի մասին է, իսկ Նիկոլի ներկայացրած հաշվետվությունը՝ մեկ այլ բանի՝ Արցախի մասով, անվտանգության մասով:
Բարեփոխումների մասին խոսող Նիկոլը մոռանում է, որ ըստ համաշխարհային տարբեր կազմակերպությունների ինդեքսների՝ Հայաստանը մնացել է հիբրիդ, կոռուպցիան խորացրած, զարգացումը խաթարած երկրներ շարքում:
Ի՞նչն եք «բարեփոխում» ՝ ձեր անձնական կայֆերն ու փողե՞րը:
Նիկոլը նիկոլություն էր անում՝ բոլոր այն լավ բաները, որոնք իրենից անկախ են առաջացել, ասում էր ՝ «պապան» ես եմ, վատի հետ, սակայն, ինքը գործ չունի իբրև թե:
Նիկոլը փաստացի ընդունեց, որ իմ կողմից հրապարակված փաստաթղթի նախագիծը ճիշտ է. նա չի հերքում և չի էլ կարող հերքել դա:
(Տես այստեղ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10228739223803597)
Նիկոլը հաստատեց նաև, որ Եվրոպայից ինձ փոխանցված այդ սկզբունքներն իր իսկ բանակցությունների հիմքն են:
Մենք բոլորս «էշ» ենք, մենք արժանի ենք նրան, ինչի տեղ նա մեզ դնում է:
Նիկոլը մեզ անարգում է և նրա բոլոր «կռուտիտները» դրա ապացույցն են:
Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարությունը, որով միջազգային դիվանագիտական շրջանառություն է վերադարձվում Ալմաթայի հռչակագիրը՝ ձեռքբերում են համարում Նիկոլն ու Ալիևը:
(Տես այստեղ ՝https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1115398399260081)
Նիկոլն ու իրենից առավել անբարոյականներն ասում են՝ երբ ասում ենք Արցախի բնակչության իրավունքներ և անվտանգություն, ինքնորոշման իրավունքը մեջն է:
Սուտ է, կեղծիք է:
Միջազգային իրավունք. Հելսինկյան եզրափակիչ ակտ, որտեղ այդ «իրավունքներ» կոչվածը տարանջատված է՝ կա առանձին՝ «մարդու իրավունքների և ազատությունների գլուխ» և «ժողովուրդների ինքնորոշման իրավունք»:
ԵՄ դիտորդական առաքելության մասին Նիկոլը կրկնում էր իր նախկին սկանդալային թեզը՝ դիտորդները գալիս են մեզ «ապահովագրելու» ադրբեջանական մեղադրանքներից, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի «քըխ» բաներ չի անում:
Նիկոլը ստորագրում է, որ քաղաքական առումով այնքան իմպոտենտ է, իր դիվանագիտությունն այնքան 0 է, փուչիկ է, «արարատմիրզոյան» է, «արմենգրիգորյան» է, որ եվրոպացիներին բերում է այստեղ, որ նրանք համոզվեն, որ հայերը ճիշտ են, իսկ ադրբեջանցիները՝ սխալ. նա բերել է «շուն», որ ապացուցի, որ «ոչխարը» մեղավոր չի, որ «գայլը» հարձակվում է:
Նիկոլն ասում է ՝ «համակարգային կոռուպցիա չկա»:
Պատերազմից առաջ և հետո եղել են տասնյակ հրապարակումներ, թե ինչպես է աշխատում կոռուպցիոն մեխանիզմը՝ կառավարությունից սկսած. մեկ անձից գնումների ցուցանիշն արդեն իսկ բավարար է դա ապացուցելու համար:
Նիկոլ Փաշինյանն «ապրիլմեկյան կատակ» է անում՝ «այսօր մարդու գլխին գործ սարքել հնարավոր չի»:
Ստի գլխին Սան Մարկոյի հրապարակի աղունիկները ծռտե՞ն:
«Գործ սարքելու բիզնեսն» այս իշխանության մոտ դրված է համաշխարհային բարձր մակարդակի վրա:
Նիկոլ, դու հասցրել ես իրավիճակը նրան, որ քեզ շատ սիրող եվրոպացի ծյոծյաներն ու ձյաձյաներն արդեն էլ չեն կարողանում կոծկել քո չեպեները, լիզել քո թքածները:
Գալու է ժամանակը և դու, Նիկո՛լ, չմտածես, թե Զելենսկիից «լավ տղա» ես, եթե նրա «այիբներն» են երեսով տալիս, պատկերացնու՞մ ես , քեզ հետ ինչ կանեն հարկ եղած դեպքում. անգամ ես, որ քո քաղաքական չուզողների թոփ եռյակում եմ, չեմ կարողանա նայել, սիրտս չի տանի:
Նիկոլն ասում է ՝ «ինքնորոշման իրավունքի մասին պետք է ԼՂ ներկայացուցիչները խոսեն»:
Լու՞րջ ես ասում, Նիկո՛լ, այսինքն ՝ ՀՀ-ն էլ երաշխավոր չի՞, հիշեցնեմ քեզ քո կառավարության ՝ 2022-ի ծրագիրը:
120.000 իմ արցախցի քույրերն ու եղբայրները որքան ուժեղ պետք է լինեն, որ դիմակայեն Նիկոլի սարքած միջազգային մակարդակի «բորշին», Թուրքիա-Ադրբեջան դուետին:
Ինչքա՞ն կարելի է 10 միլիոնանոց հայության անգործությունը բարդել 120.000 հայի վրա:
Ես ամաչում եմ:
Նոյեմբերի 9-ին հանգեցնի Նիկոլը, ստորագրի Նիկոլը, վերջում «գցի արցախցիների ջեբը»:
Եթե արցախցիները պետք է որոշեին, դու ի՞նչ իրավունք ունեիր ստորագրել մի փաստաթղթի տակ, որով Արցախի Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության տարածք հանդիսացող Քելբաջարի շրջանը հանձնում էիր Ադրեջանին, դու ո՞վ էիր:
«Պապիկյան-բնակարան» թեման «գոհար» է:
Նիկոլն իր «կարթի վրայի որդի գալարապտույտ» կռուտիտներով» ավելի շատ հիմնավորում էր, որ Պապիկյանը լավ է արել, որ այդ բնակարանը գնել է, քան այն, որ Արցախը պետք է լինի հայկական:
Նիկոլն ավելի շատ հիմնավորում էր իր ոհմակի տարբեր պառազիտների լափածի լեգիտիմությունը, քան Արցախի կամ Հայաստանի շահերը:
Դու ուրախանում ես քո նախարարի ընտանիքի համար ու մոռանում ես, որ այդ նախարարի օրոք, իրենից երիտասարդ, իրենից ավելի լավ տղաները, հրկիզվեցին մի գոմում, որովհետև դու և քո ՊՆ-ն տղում չէիք, Նիկո՛լ:
Նիկոլը «հղի է մնացել» Սերժ Սարգսյանի հարցուպատասխանից:
Նա գնահատականներ թույլ տվեց, որին պետք է արձագանքել «18+»-ով:
Սերժ Սարգսյանն ասել է, որ զենքի և մարդկային ռեսուրսի 50 տոկոսը չի օգտագործվել պատերազմին, Նիկոլը փորձել է հերքել՝ «*ույ», թե ստացվել է:
Նա կամավորականներին հղում անելով, թե այդքան կամավորական է գնացել «շոու» է անում և դա անբարոյականություն է:
Նիկոլը «խաղում» էր մարդկանց հայրենասիրության վրա, նրանց հավաքագրում ու առանց զենք, առանց քարտեզ, առանց կասկա «բրախում» էր չոլերում:
2018-2020 թվականների քո գնումների «բացվածքը» նայիր, ա՛յ ողորմելի, գնածդ «տեխնիկան» նայիր՝ լիքը փողով գնած չկրակող իմպոտենտ զենք ու չթռչող «սամալյոծիկներ»:
Նիկոլն ասում է՝ «բանակում «5-րդ շարասյուն» է եղել, դրա համար ենք պարտվել»:
Այդ շարասյունը բանակում չէր՝ կառավարությունում էր՝ քո գլխավորությամբ:
Ամենավերջին անեծքն ու հայհոյանքը բոլոր այն մարդկանց, որոնք ազգային, պետական դավաճանություն են գործել, բայց մի՛ մոռացիր Նիկոլ, որ քո ԱԱԾ-ն հայտարարում էր դավաճանության մասին, բայց հետո բաց թողնում դրանց:
Դավաճանության կուլտը Հայաստանում դու ես:
Չի՛ կարող անբարոյականը բորբոքվել նրանից, որ մյուսները ևս անբարոյական են, ուղղակի ավելի ցածր գնով են ծախվել:
Երբ Նիկոլը խոսում է ապրիլյան պատերազմում իր «մարտական հերթափոխի» մասին՝ *ույվորում եմ:
Ի՞նչ «մարտական հերթափող» մայիսի կեսերին երրորդ գծում խրամատ փորելուց, Նիկո՛լ:
Նիկոլ Փաշինյանն ասում է ՝ «2020 թ. պատերազմն ու այսօրվա իրավիճակը գենետիկ կապ ունեն»:
Ճիշտ է ասում, որովհետև միակ գենետիկ բանը, որ այդ ամենը կապում է, դա ինքն է՝ իր մուտանտ գենոմը, մուտանտ ԴՆԹ-ն:
Նիկոլն ասում է ՝ «հեղափոխությունը չի հասել իր տրամաբանական ավարտին»:
Ճիշտ է ասում՝ այդ «հեղափոխության» տրամաբանական ավարտն այն է, որ Արցախը պետք է ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, Հայաստանը տանել Թուրքիայի տակ:
Նիկոլն ասում է ՝ «փողի խնդիր չկա մեր երկրում»:
Հիշեցնեմ ՝ ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալների՝ Հայաստանում ամեն վեցերորդ, իսկ Երևանում ՝ ամեն հինգերորդ մարդը թերսնված է:
Կոմունիկացիաների բացման մասին խոսելիս Նիկոլը հայտարարեց, թե ՀՀ տնտեսական աճը 5-6 տոկոսով կավելանա:
Սա կատարյալ սուտ է՝ չկա որևէ հետազոտություն, որ կապացուցի դա:
ՀԱՊԿ-ՌԴ արկածախնդրություն:
Հիշեցնեմ մի դրվագ ոչ վաղ անցյալից, երբ Նիկոլը կրկին փորձեց խաղալ գեոպոլիտիկ ռուլետկա և վճարեցինք բոլորս. 2020 թ. հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահը զինադադարի առաջարկ էր արել, այսօրվա դրությամբ ՝ դրախտային պայմաններով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր:
Ինչու՞, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն ամերիկացիների հետ խաղի մեջ էր՝ նա սպասարկում էր Թրամփի նախընտրական «կայֆերը»:
Ալիևի վեցնոց, շիպիզնյակ, բարոյական ոչնչություն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «ես սկսել եմ բանակցություններն իմ կետից, որովհետև Սերժ Սարգսյանը լավ չէր հասկացել բանակցությունները, որոնցում ներգրավված էր եղել»:
Ալիևի սպասարկուն, որ իր տիրոջից է տեղեկացել բանակցությունների մասին, նման անբարո հայտարարություն է անում:
Մենք բանակցել ենք միջազգային հանրության հետ, դարձրել ենք մեզ աջակից՝ Ադրբեջանին թողնելով մենակ:
Սերժ Սարգսյանը քեզ թողել է բանակցային փաթեթ 3 թղթով, Նիկո՛լ:
Հրապարակի՛ր Սերժ Սարգսյանի՝ քեզ թողած ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը, որով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, իրագործման, երաշխավորման մեխանիզմները գրված են եղել:
Նիկոլն ասում է ՝ «ես ասեցի, որ կսկսեմ սեփական կետից, բայց քանի որ չհասցրի, այսպիսի իրավիճակ եղավ»:
Շատ կատարյալ անառակ պետք է լինել, որպեսզի նման ապուշություն ասել:
10 փաստ, որ Նիկոլ Փաշինյանը փոզմիշ է արել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը և սկսել է իր սեփական կետից, դրա համար հասել ենք նմանատիպ խորը և համապարփակ կղանքի, ողբերգության մեջ:
Դիմում եմ փող ունեցող բոլոր հայրենասեր հայերին ՝ գնե՛ք Նիկոլի բնակարանը. իշխանափոխությունից հետո այն դառնալու է հայ ազգի ամենամեծ դավաճաններից մեկի տուն-թանգարանը:
Այն դառնալու է հայ դավաճանների թանգարանը. երեխաները պետք է գնան այդտեղ, նայեն, հասկանան, դաստիարակվեն, թե ինչպես չի կարելի մեծանալ, որպեսզի չդառնան Նիկոլ: