Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 142+000 – կմ 150+700 հատվածի հիմնանորոգումը։

«Ճանապարհային դեպարտամենտ»  հիմնադրամից հայտնում են, որ 8,7 կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։

Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։