Թրքասեր ու թրքահպատակ իշխանություններն ավելի շատ են մտահոգվում թուրք-ադրբեջանական տանդեմի շահն առաջ տանելով ու նրանց «անմեղ» հռչակելով

Թրքահպատակ ու թրքասեր իշխանությունների խոստացված ապագայից…

2022 թվականին «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից հանրակրթական դպրոցների համար հրատարակված գրականության դասագրքում Հայոց ցեղասպանություն կամ մեծ եղեռն հասկացությունների փոխարեն օգտագործվում է «1915-ի ողբերգական իրադարձություններ» նախադասությունը։

Հաջորդ անհեթեթությունը «կյանքն արհեստականորեն ընդհատվեց» հասկացությունն է։ Այսինքն թուրքի կողմից դաժանաբար սպանված Դանիել Վարուժանի մահը որակվում է որպես կյանքի արհեստական ընդհատում։

Իսկ եթե դասարանում լինեն աշակերտներ, ովքեր հարցնեն. «Ի՞նչ ողբերգական իրադարձություն» կամ «Ի՞նչն էր արհեստական ընդհատման պատճառը» ի՞նչ պատասխաններ պիտի տան ուսուցիչներ։ Հա, երևի ողբերգական իրադարձություն ասվածը բացատրեն որպես «հայերի անզգուշության հետևանք», իսկ կյանքի արհեստական ընդհատումը կլինի օրինակ թունավորումը կամ ավտովթարը։

ադրբեջանն ու թուրքիան մանկապարտեզից սկսած իրենց երեխաներին սովորեցնում են ատել հայերին, սերմանում հայատյացություն, իսկ ՀՀ գործող իշխանությունները բացահայտ փորձում են սերմանել թրքասիրություն։

Թրքասեր ու թրքահպատակ իշխանություններն ավելի շատ են մտահոգվում թուրք-ադրբեջանական տանդեմի շահն առաջ տանելով ու նրանց «անմեղ» հռչակելով, քան ադրբեջանն ու թուրքիան իրենք։

Հ.Գ. «Քաղաքականությամբ չզբաղվողները», «Թալան» և «Նախկինները» թեզեր օր ու գիշեր շահարկողները կարող են ծափ տալ՝ «Ապագան դպրոցներում է»։

Շուշան Զաքարյանի ֆեյսբուքյան էջից