Բելառուսի և Իրանի նախագահները ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզը

Բելառուսի և Իրանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էբրահիմ Ռաիսին ստորագրել են երկու պետությունների համագործակցության ճանապարհային քարտեզը, երկուշաբթի տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» թելեգրամ-ալիքը։

«Ղեկավարները ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզը»,- նշվել է հաղորդագրությունում։

Լուկաշենկոն մարտի 12-13-ին պաշտոնական այցով գտնվում է Իրանում։ Երկուշաբթի տեղի են ունենում երկու պետությունների ղեկավարների բանակցությունները, սկզբում՝ նեղ ձևաչափով, այնուհետև նրանց կմիանան պատվիրակությունները։