ԱՀ Պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը «Արցախպրեսի» հարցման  ի պատասխան տեղեկացրել է, որ  տելեգրամյան որոշ ալիքներում տարածվող լուրերը, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ եւ հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը: