Երևանի փոխքաղաքապետը բերման է ենթարկվել

Երևանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին իրավապահները բերման են ենթարկել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։

Ավելի վաղ նրա աշխատասենյակում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին կատարում: Խուզարկությունն իրականացվում էր կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների հետ կապված նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։