Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացվում ՀԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացնում։

Հայտնի դարձավ, որ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ է իրականացնում կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Նրան Երևանի քաղաքապետարանից բերման են ենթարկել։ Իրավապահները խուզարկել են նրա աշխատասենյակը, առգրավել են համակարգիչն ու այլ փաստաթղթեր։

Խուզարկությունը կատարվել է քովիդի դեմ պայքարի ծրագրում չարաշահումների գործով։