Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաներ ունեն տարբեր կոտրվածքներ. ԱՆ

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխա ունի տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է ԱՆ-ը։

Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 1 զոհ, 23 տուժած կա։