Ադրբեջանը փորձում է մեր բարեկամ արաբական երկրներին ներքաշել կրոնական տարաձայնությունների դաշտ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

«Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին

Արարատ Միրզոյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում