ՄԱԿ-ն անտեսում է Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումները. Ռուսաստան

Ռուսաստանը ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին մեղադրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումներին անբավարար արձագանքելու մեջ։

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը քննադատել է ՄԱԿ-ի երկակի  գործունեությունը և հայտարարել է. «ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պատրաստ չէ պատշաճ կերպով արձագանքել Եվրոպայում, ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում մարդու իրավունքների խախտումներին»:

«Մենք  ուշադրություն ենք դարձնում Եվրոպայում, ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում մարդու իրավունքների համատարած խախտումներին օբյեկտիվորեն արձագանքելու  հարցում մարդու իրավուքնների գերագույն  հանձնակատարի կողմից ցուցաբերվող անուշադրությանը»:

ՄԱԿ-ում ռուսական պատվիրակության հայտարարության համաձայն՝ Եվրոպայում աճում է «ռուսաֆոբիան», և  Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Չեխիայում, Լեհաստանում, Մոլդովայում և Եվրամիության այլ երկրներում   հարյուրավոր լրատվամիջոցներ արգելափակվել են ռուսական բոլոր խնդիրների դեմ պայքարի պատրվակով: