Միջադեպերից խուսափելու համար խաղաղապահները շարունակում են կապը ՀՀ և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ-ների հետ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Ռուս խաղաղապահները հումանիտար բեռներով հերթական շարասյունն են ուղեկցել Հայաստանից Արցախ։

Մարդասիրական ակցիայի շրջանակներում զինծառայողները նաև պարենային փաթեթներ են բաժանել Ասկերանի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին

Հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը։  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: