Ինչ վտանգավոր զարգացումներ են սպասվում Արցախում․ արդյո՞ք Արցախի ընդդիմությունն պայքարելու կամք ունի (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է։

Անդրադառնալով մարտի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի  հրավիրած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ և հայտարարությանը՝ քաղաքական վերլուծաբանը, Արցախի այսօրվա վիճակը համեմատելով և զուգահեռներ տանելով Կոսովոյի սերբերի հետ, ընդգծեց, որ բավականին վտանգավոր զարգացումներ են ուրվագծվում․ «Արայիկ Հարությունյանը, համագործակցելով ադրբեջանական կողմի հետ, շարունակում է նվազեցնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, և կարելի է ասել իր մեսիջները, բառերը ինքը չի ընտրել, այնտեղ զգում ենք եվրոպական փափուկ ուժի էլեմենտը, որ ոտքի տակից հողն են տանում, մյուս կողմից համոզում են, որ դա քո լավի համար է, չի կարելի դրա դեմ բողոքել։ Այ, նույն կերպ նա ներկայացնում է, որ իշխանություն ենք ունենալու, էլի մերն է լինելու, հայեր են լինելու, բայց նա չի ասում որտեղ՝ Ադրբեջանի կազմի մեջ մտնող ինչ-որ մի համայնքում, ինչ-որ որոշակի կարճ ժամանակահատվածում լավ է լինելու։ Իշխանություն է փոխում, ինչ-որ նոր մարդիկ է բերում, շատ նման է չէ՞, Նիկոլն էլ օրը մեջ ինչ-որ մարդիկ է փոխում»։

Ինչ վերաբերում է Արցախի ընդդիմությանը, ապա ըստ բանախոսի՝ Արցախում կան քաղաքական ուժեր, որոնք կարող են և պարտավոր են, բայց նրանք էլ կուլ են գնում արևմտյան որակի փափուկ ուժ արտահայտող ելույթներին, նրանք միշտ պայմանավորում են իրենց քայլերի տրամաբանությունը տարածաշրջանում իրենց շահը առաջ տանող ուժերի պահվածքով։ Արցախում ժողովուրդը պատրաստակամ է պայքարելու, սակայն արդյո՞ք ընդդիմությունն ունի այդ կամքը։

Աննա Աբրահամյանի հետ խոսել ենք նաև Հայաստանի իշխանությունների կողմից վարած արտաքին քաղաքականության, Արցախից հրաժարվելու գործուն քայլերի, ինչպես նաև Գերմանիայում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք վտանգավոր մտքերի և խոսույթի մասին։

Բանախոսը վերլուծել է նաև աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք ուղիղ առնչություն ունեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյության և անվտանգության հետ։

Աննա Աբրահամյանը խոսել է նաև Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից,  Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝  ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միակ թեկնածուի ընտրվելու շանսերից և տարածաշրջանում դրա ազդեցությունից։

Մանրամասները՝ տեսանյութում