Մարտի 8-ին արգելոցները, արգելոց-թանգարանները կաշխատեն

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես կանանց համերաշխության, իրավունքների հավասարության և ազատության համար պայքարի օր։

Հայաստանում օրը տոնական է՝ ոչ աշխատանքային։

Կանանց միջազգային օրը ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Բջնի ամրոց», «Լոռի բերդ» «քաղաքատեղի», «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցները  կաշխատեն՝ սպասելով այցելուներին։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից։