Եթե հակամարտությունը մտնի փակուղի, Ուկրաինան կմասնատվի Արևմուտքի հավանությամբ. National Review

Ռազմաճակատի գծի կայունացման դեպքում Արևմուտքի ոգևորությունը կարող է մարել, իսկ Ուկրաինան կմասնատվի, կարծում է ամերիկյան National Review ամսագրի մեկնաբան Նոա Ռոթմանը:

Պենտագոնի ներկայացուցիչներից մեկը խոստովանել է, որ Արևմուտքը շտապում է Կիևին ծանր տեխնիկա տրամադրել այն մտավախությունների պատճառով, որ ռազմաճակատի գիծը ժամանակի ընթացքում կկայունանա և կդառնա անանցանելի, ինչի հետևանքով հակամարտության զարգացումը կդադարի, ասվում է հոդվածում:

«Արևմուտքը կշարունակի կորցնել իր ոգևորությունը Ուկրաինայի գործի նկատմամբ, հավանական է՝ (Վլադիմիր) Զելենսկու կառավարությանը կանգնեցնելով փաստի առաջ։ Այդ ժամանակ Ուկրաինան գործնականում կբաժանվի երկու մասի, ընդ որում՝ նրա ենթադրյալ կողմնակիցների հավանությամբ», – զգուշացնում է հեղինակը։