Ռուսաստանն ութ ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա. Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ կախվածությունը ՌԴ էներգակիրներից անցյալում է մնացել: Այս մասին նա ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ութ ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա։

«Միասին մենք կարողացանք դա փոխհատուցել քրտնաջան աշխատանքի միջոցով։ Իհարկե, լավ ընկերները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Նորվեգիան, մեզ օգնեցին՝ աջակցելով հեղուկացված և խողովակաշարային գազի մատակարարման հարցումասել է նա։

ԵՀ ղեկավարի կարծիքով՝ Մոսկվան ցանկանում էր ոչնչացնել եվրոպական համախմբվածությունը՝ կրճատելով էներգակիրների մատակարարումները, սակայն դա տեղի չունեցավ։ «Հակառակը եղավ»,- հավելել է նա։