Լավրովը Նյու Դելիում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում։

«Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և նշել բանակցությունների ուղղությունը»,- գրել է Զախարովան։

ՏԱՍՍ-ի տվյալներով՝ ՌԴ նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարարից հետաքրքրվել է, թե երբ է նա եկել Հնդկաստան։ Միրզոյանը պատասխանել է, որ նախօրեին։ Այնուհետև բանակցությունները շարունակվել են առանց մամուլի ներկայության։

Հիշեցենք, որ ԱԳՆ-ը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կլինի Հնդկաստանում:

Միրզոյանը մասնակցելու է Հնդկաստանի աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողովին՝ «Ռաիսինա երկխոսությանը»։

ՀՀ արտգործնախարարը համաժողովի շրջանակներում որպես բանախոս կմասնակցի նաև պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։