Լաչինի միջանցքով ոչ մի անցակետ նախատեսված չէ, այնտեղով ազատ քաղաքացիական տեղաշարժ պետք է լինի․ Լավրով

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերի համաձայն՝ Լաչինի միջանցքում որևիցե անցակետի տեղադրում չի նախատեսվում։ Այս մասին Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ըստ այդ փաստաթղթերի՝ Լաչինի միջանցքով պետք է տեղի ունենա քաղաքացիական անձանց և քաղաքացիական ապրանքների անխափան տեղաշարժ։ Մենք հիմա տեխնիկական լուծումներ ենք քննարկում, որպեսզի այս գործընթացի վերաբերյալ կասկածներ չլինեն», – նշել է նա։