Հեռացնելով Ռուբեն Վարդանյանին՝ Փաշինյանը տվեց իր մոտալուտ հեռանալու մեկնարկը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պատմաբան, վերլուծաբան Բագրատ Մովսեսյանն է։

Ոմանց պնդումներին, թե Ռուբեն Վարդանյանը ռուսական կայսրության շահերի ներկայացուցիչ է, Արցախում Ռուսաստանն է ներկայացնում, ռուսական դիվանագիտական շրջանակներից հստակ հասկացրին, որ դա այդպես չէ։ «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, ասաց Բագրատ Մովսեսյանը՝ հավելելով, որ Արցախի նախկին պետնախարարը ավելի շատ կապ ունի Բրիտանական արքունիքի հետ։ Ուստի ըստ նրա՝ բացառվում է, որ նրան պաշտոնից հեռացնելու գործոնը Ռուբեն Վարդանյանի ռուսամետությունը լինի։ Ավելի շատ պատճառը նա փնտրում է Նիկոլ Փաշինյանի ու Ռուբեն Վարդանյանի սուր մրցակցության մեջ՝ ասելով, որ չի բացառվում՝ Վարդանյանը Փաշինյանի այլընտրանքային նախագիծ լինի։

Խոսելով Արցախում Սամվել Բաբայանի ակտիվացման և Կաշենի հանքի շահագործման վերաբերյալ Բաբայանի հայտարարության մասին, թե ինքը դեմ չէ, որպեսզի հանքը ադրբեջանցիները շահագործեն, վերլուծաբանն ասաց, որ նա և Արայիկ Հարությունյանը կյանքի են կոչում Պրահայի և Մյունխենի պայմանավորվածություննեը Արցախը հանձնելու մասին։ Ըստ նրա՝ Լաչինի շրջափակման մեղավորներից են նաև արցախյան ղեկավարությունը, նրանց ևս ձեռնտու է ադրբեջանական դավադրությունը, որը Արցախի ղեկավարներին հնարավորություն կտա հեշտացնելու հանձնման գործընթացը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում