Ադրբեջանը համաձայն է, իսկ Հայաստանը վերջնական համաձայնություն դեռ չի տվել. Լավրովը ՌԴ-ում հանդիպում անցկացնելու մասին

Մենք բազմիցս հարթակ ենք տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ խաղաղության պայմանագրի հարցով հանդիպում անցկացնելու համար, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին պայմանավորվածություն կար մեր գործընկերների հերթական հանդիպումն անցկացնել Ռուսաստանի տարածքում, սակայն մեր հայ գործընկերները հայտնեցին, որ չեն կարող մասնակցել այդ միջոցառմանը։ Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը նման հանդիպումները շարունակելու հնարավորություններ ընձեռելու համար։ Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել։ Ես չեմ կարծում, որ մենք համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները»,-ընդգծել է նա։