Բաքվում տեղի է ունենում ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների դռնփակ հանդիպումը

Բաքվում սկսվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի դռնփակ հանդիպումը Ադրբեջանում այցով գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախարարները քննարկելու են երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր։

Այսօր Լավրովը մասնակցելու է նաև «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները XXI դարում.  ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում» համաժողովին՝ Ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստի շրջանակում։