Դա Արցախն ադրբեջանացման տանելու հիմնական ճանապարհներից է

Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն:

Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է:

Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերում, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ փորձ է արվում արցախցիներին համոզել, որ կարելի է ադրբեջանցիների հետ ճիշտ համագործակցել ու տնտեսական արդյունք ակնկալել:

Սրանց թվում է կամ փորձում են այդպես համոզել մարդկանց, թե ադրբեջանցիների ուզածը արդյունավետ տնտեսական համագործակցությունն ու խաղաղ գոյակցությունն է այն դեպքում, որ իրականում Ադրբեջանը թեման կոշտ կամ փափուկ ճանապարհով տանում է իր պատկերացումների շրջանակներում լուծմանը:

Եթե դրա լոբբիստներն այդ գործընթացի տակ փող ու հարստություն են տեսնում, ապա Ադրբեջանի համար դա Արցախն ադրբեջանացման տանելու հիմնական ճանապարհներից է:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից