Ի՞նչ է կատարվում Արցախում, և իրականում ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նաիրի Հոխիկյանն է։

«Ես այստեղ հիշեցի ցավալիորեն մեր ժողովրդի կողմից շատ սիրված, բայց իմ կողմից համենայն դեպս անվստահելի Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի գրառումը, որը մի հարթության վրա էր դրել Սումգայիթի ջարդերը և Խոջալուի անհասկանալի այդ որոշակի սպանությունները, որոնք մենք լավ գիտենք, պատմությունն ապացուցել է, թե ովքեր էին դրա հետևում կանգնած, ինչպես էին  ադրբեջանցիները դիմահար կրակով սպանում իրենց հայրենակիցներին, որպեսզի դա հետագայում օգտագործեն իրենց ներքաղաքական հարցերի լուծման համար։ Ցավոք սրտի, կարոփայլաններ մեր իրականության մեջ էլի կան, և այն, որ դուք նշում եք, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները դեպի ուր են տանում, կարոփայլանիզմ են տանում, այսինքն մի հարթության վրա են դնում այդ ամեն ինչը, և ես չեմ զարմանա, որ վաղը կամ մյուս օրը Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի ադրբեջանցիներից, ասենք, Խոջալուի համար, մի բան, որի հետ հայերը կապ չունեն», – խոսելով Սումգայիթի հայերի ջարդերի տարելիցի և այսօր հայաստանյան իշխանությունների վարած հայակործան քաղաքականության մասին՝ ընդգծեց բանախոսը։

Նաիրի Հոխիկյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Մյունխենի համաժողովում հնչած որոշակի մտքերին և Ադրբեջանի բռնապետի պահանջներին։ Բանախոսը Մյունխենը որակեց որպես ադրբեջանական օրակարգի գեներացման հարթակ, և այս համատեքստում հիշեցրեց հոկտեմբերին Սոչիի եռակողմ հանդիպումը, որտեղ Փաշինյանը ի զարմանս Պուտինի՝ համաձայնում է Ալիևի հետ, երբ վերջինս սրտնեղում և իր անհամաձայնությունն է հայտնում Արցախի կարգավիճակին առնչվող հարցերի շուրջ։

Խոսելով Հաագայի դատարանի որոշման և Արցախի նախագահի Ռուբեն Վարդանյանի պաշտոնից ազատվելու մասին՝ Նաիրի Հոխիկյանն իր անհամաձայնությունը հայտնեց այն տեսակետի առնչությամբ, թե նախագահի քայլը Ալիևի հրահանգով էր պայմանավորված՝ ներկայացնելով որոշակի փաստեր և բացելով այդ քայլի իրական դրդապատճառներն լուսաբանող փակագծեր։

Ըստ Հոխիկյանի ունեցած տեղեկատվության՝ իրականում վճռորոշ է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի փետրվարի 27-28-ի պաշտոնական այցը Բաքու, որտեղ, ըստ էության, քննարկվելու և որոշվելու է ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Արցախի հետ կապված կարևորագույն խնդիրներ։

Մանրամասները՝ տեսանյութում