«Մենք հիշում ենք Սումգայիթը». ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը (տեսանյութ)

ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցնել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Քրիստնե Վարդանյանը, հրապարակելով լուսանկար և տեսանութ:

Ցուցարարների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» և այլն:

Ցուցարարները վանկարել են. «Մենք հիշում ենք Գուրգեն Մարգարյանին». «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիևը Երևանն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Մենք հիշում ենք Սումգայիթը»:

Հիշեցնենք, որ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։