Այդ ո՞նց է լինում, որ «Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացնում», բայց Ռուբեն Վարդանյանին աշխատանքից հեռացնելուց հետո Ադրբեջանն ինքը համաձայնում է է երկու հարցն էլ կարգավորել»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեծ խաբեության փոքր դրվագ

Օրեր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որիշեց նաեւ մերժել Հայաստանի մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից։

«Դատարանը համարում է, որ ՀՀ-ը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ-ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»,- հայտարարել էր դատարանի նախագահը։

Սակայն երեկ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել էր հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև:

«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ»։

Դե մի փոքր զոռ տանք մեր ուղեղներին եւ համադրենք միեւնույն հարցին վերաբերող այս հաղորդագրությունները։

  1. Հաագայի դատարանը չի ընդունել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի գազա- եւ էլեհտրամատակարարումը, բայց երեք օր անց Ադրջեջանը համաձայնում է երկու հարցն էլ կարգավորել:
  2. Այդ ո՞նց է լինում, որ «Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացնում», բայց Ռուբեն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու Ալիեւյան պահանջի կատարելուց հետո Ադրբեջանն ինքը համաձայնում է է երկու հարցն էլ կարգավորել»: