Մակրոնն ու Շոլցը Փարիզում Զելենսկուն հորդորել են բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ. WSJ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարին Փարիզում կայացած հանդիպմանը Վլադիմիր Զելենսկուն հորդորել են բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Փարիզում կայացած հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել են, որ Մոսկվայի հետ պետք է սկսել խաղաղ բանակցություններ»,- գրում է թերթը։