Զելենսկին հայտարարել է Ղրիմի վրա հարձակման նախապատրաստման մասին

Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղրիմը ռազմական ճանապարհով գրավելու նախապատրաստության մասին։

Նա նշել է, որ դրա համար ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են արտասահմանում։

«Ռազմական քայլեր են արվում, պատրաստվում ենք դրան:  Հոգեպես պատրաստ ենք, պատրաստվում ենք տեխնիկապես՝ զենքով, ուժերով, բրիգադներ ենք կազմում, տարբեր տեսակի և բնույթի հարձակողական ստորաբաժանումներ ենք ստեղծում, մարդկանց ուղարկում ենք վերապատրաստման, գիտեք՝ ոչ միայն Ուկրաինայում, այլև այլ երկրներում»,- նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևը սկսել է գրոհային բրիգադներ ստեղծել Ղրիմն ու Դոնբասը գրավելու համար։ Նախագիծը կոչվում է «Հարձակողական գվարդիա»: