Վիլայե՞թ, թե գուբերնիա, ո՞րն է Հայաստանի ապագան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փորձագետ Արտակ Ավետիսյանն է։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնազրկելու գործընթացը գրեթե մեկ ամիս է՝ եփվում էր, տեղեկությունները, որ նրան ստիպելու են հեռանալ, ավելի վաղ էին սկսել տարածել։ Դրան էլ նախորդել էր Մոսկվայի հանդիպման ժամանակ Ադրբեջանի պահանջը Արցախից պաշտոնյա Ռուբեն Վարդանյանին հեռացնելու մասին։ Դժվար է այս պահին իրական գնահատական տալ Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկմանը, քանի որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները կապված են տարածաշրջանային, համաշխարհային գլոբալ զարգացումների ու քաղաքականության հետ։ Արցախի խնդիրը դադարել է լինել տեղային նշանակության խնդիր, բազմաթիվ թելերով շաղախված է այլ գործընթացների հետ։ Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարարին աշխատանքից ազատելու հրամանին՝ այս տեսակետը հայտնեց Արտակ Ավետիսյանը։ Նա չբացառեց, որ հնարավոր է նաև Հայաստանում արևմտյան գրանտներով սնվող արևմտամետ ուժերը համագործակցեն Ալիևի հետ, և նաև նրանց պահանջով Ռուբեն Վարդանյանին Արցախում զրկեին պաշտոնից՝ նրա ռուսաստանյան կողմնորոշումն աչքի առաջ ունենալով։ Եվ փաստորեն այդպիսով փորձ արվեց ռուսական ազդեցությունը թուլացնել Արցախում։

Խոսելով ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու մասին որոշման մասին, փորձագետն ասաց, որ դա ընդամենը թղթե շերեփ է, և եթե անգամ Արցախն ապաշրջափակվի, ապա դա ամենևին Հաագայի դատարանի որոշման արդյունքը չի լինելու։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում