Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը և Լին Թրեյսին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հանդիպել են Մոսկվայում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թրեյսին հայտարարել է, որ իր վրա շատ լավ տպավորություն է թողել 2022 թվականին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, երբ ինքը Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմամբ, ներառյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը։