Փետրվարի 21-ից Արցախում կտրոններով կարող են գնել նաև ձու, բանջարեղեն և այլ ապրանքներ

Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի անբավարարության սուր խնդրի առջև։ Արցախի կառավարությունը կիրառում է կտրոնային համակարգ՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները  առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։

Արցախի բնակիչները հնարավորություն ունեն Ստեփանակերտի և շրջանների խանութներից կտրոններով գնել շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև լվացքի փոշի ՝ ըստ կառավարության կողմից սահմանված ժամանակացույցի։