Պուտինը կանխարգելիչ հարված հասցրեց Ամերիկային, որպեսզի փրկի Ռուսաստանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որոշելով հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում, կանխարգելիչ հարված է հասցրել Ամերիկային, որպիսի փրկի իր երկիրը, գրում է Al Mayadeen-ի մեկնաբան Ահմեդ Մուսա Խոմանին։

«Վլադիմիր Պուտինը, որն ականատես էր Արևելյան Եվրոպայի փլուզմանը, այնուհետև ԽՍՀՄ-ից մի շարք երկրների դուրս գալուն, արագ բացահայտեց ամերիկյան պլանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը ուկրաինական բանակի օգնությամբ կարող է սպառնալ Ռուսաստանի գոյությանը։ Այսպիսով, նա արեց մի բան, որը չէին սպասում ԱՄՆ-ի որոշում կայացնողները. նա կանխարգելիչ հարված հասցրեց՝ սկսելով հատուկ գործողություն Ուկրաինայում: Դրանով Պուտինը ցույց տվեց, որ Ռուսաստանի փլուզումը կմնա ամերիկյան անկատար երազանք»,- նշված է հոդվածում։

Մեկնաբանի կարծիքով՝ ամերիկյան պլանը Ռուսաստանին թուլացնել և «ցանկապատով պարսպապատելն էր»։

Չնայած բոլոր դժվարություններին, Վլադիմիր Պուտինին հաջողվեց երկիրը դուրս բերել համաշխարհային ասպարեզ, նշել է լրագրողը։ Ռուսաստանի վերադարձը միջազգային ասպարեզ՝ նման հզոր տնտեսական ներուժով և բաց աշխարհի առջև, դուր չեկավ այն պետություններին, որոնք ցանկանում էին լինել համաշխարհային բուրգի գագաթին և առաջնորդել բոլորին, սակայն Պուտինին հաջողվեց գերազանցել նրանց, ամփոփել է Ահմեդ Մուսա Խոմանին: