Փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացին վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ փետրվարի 17-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Շրջայցի ընթացքում քննարկել ենք Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Այնուհետև այց ենք կատարել Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկել ենք «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները»,- գրել է նա: