Բաքուն պետք է պատասխան տա Արցախի շրջափակման համար․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քևին Մելինը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի Արցախի շրջափակման համար։

«Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա դաժան շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը 120 հազար հայերի զրկել է կարևոր կենսական օգնությունից։ Մենք պետք է Ադրբեջանին  պատասխանատվության կանչենք։ Ես միացել եմ Հայկական խորհրդի իմ գործընկերներին և աջակցում եմ երկկուսակցական բանաձևին, որով կոչ է արվում ԱՄՆ-ին դատապարտել Ալիևի գործողությունները»,- Twitter-ում գրել է նա: