ՄԱԿ-ում արձագանքել է Ռուսաստանին կազմակերպությունից հանելու կոչերին

ՄԱԿ-ը չի կարծում, որ կազմակերպությունից որևէ երկրի դուրս մնալը դրական ազդեցություն կունենա երկարաժամկետ խաղաղության որոնման վրա, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, մենք չենք հավատում, որ անդամ երկրների բացառումը նպաստում է խաղաղության երկարաժամկետ հաստատմանը», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է նրա խոսքերը։